Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում
Հոդված 8. Ծովային և օդային փոխադրում
1. Միջազգային փոխադրումներում նավերի կամ օդանավերի շահագործումից Պայմանավորվող պետության ձեռնարկության ստացած շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:
2. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող տրանսպորտային ձեռնարկության միջազգային փոխադրումներում ապրանքների կամ արտադրանքի տեղափոխման նպատակով օգտագործվող բեռնարկղերի (ներառյալ այդ բեռնարկղերի փոխադրմանը վերաբերող սարքավորումները և կցասայլերը) օգտագործումից, պահպանումից կամ վարձակալության տալուց ստացված շահույթը ենթակա է հարկման միայն այդ Պայմանավորվող պետությունում, եթե միայն այդ բեռնարկղերը չեն օգտագործվում բացառապես մյուս Պայմանավորվող պետության տարածքում:
3. 1-ին կետի դրույթները կիրառվում են նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործող գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ: