Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Աջակցություն հարկերի գանձման գործում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Աջակցություն հարկերի գանձման գործում

1. Պայմանավորվող պետությունները օգնություն կցուցաբերեն միմյանց եկամտային հայցերի հավաքման գործում: Այս օգնությունը չի սահմանափակվում 1-ին և 2-րդ հոդվածներով: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կարող են սահմանել սույն հոդվածի կիրառման եղանակը:

2. «Եկամտային հայց» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ Պայմանավորվող պետությունների կամ նրանց քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական մարմինների կողմից սահմանված ցանկացած տեսակի և բնույթի հարկի գծով առաջացած պարտքի գումար՝ այնքանով, որքանով այդպիսի հարկումը չի հակասում սույն Կոնվենցիային կամ ցանկացած այլ փաստաթղթի, որի կողմեր են հանդիսանում Պայմանավորվող պետությունները, ինչպես նաև այդպիսի գումարի հետ կապված տոկոսները, վարչական տույժերը և հավաքման կամ պահման ծախսերը:

3. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենքների համաձայն և վերաբերում է այն անձի պարտքին, որն այդ պահին այդ Պետության օրենքներով չի կարող կասեցնել դրա հավաքագրումը, այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմինների պահանջով, գանձման նպատակով կընդունվի մյուս Պայմանավորվող Պետության իրավասու մարմինների կողմից: Այդ եկամտային հայցը կբավարարվի այդ մյուս Պետության կողմից՝ իր սեփական հարկերի հարկադիր գանձման և հավաքագրման համար կիրառվող օրենքների դրույթների համաձայն՝ այնպես, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը:

4. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության եկամտային հայցը այնպիսի հայց է, որի վերաբերյալ այդ Պետությունը կարող է, համաձայն իր օրենքի, գանձումն ապահովելու համար պահպանման միջոցներ ձեռնարկել, ապա այդ եկամտային հայցը, այդ Պետության իրավասու մարմնի պահանջով, պետք է ընդունվի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի կողմից՝ պահպանման միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Այդ մյուս Պետությունը պետք է, իր օրենքների դրույթներին համապատասխան, պահպանման միջոցներ ձեռնարկի այդ եկամտային հայցի առնչությամբ՝ այնպես, ինչպես եթե այդ եկամտային հայցը լիներ այդ մյուս Պետության եկամտային հայցը, եթե նույնիսկ այդ միջոցների կիրառման պահին եկամտային հայցը ենթակա չէ կատարման առաջինը հիշատակված Պետությունում, կամ պարտքը առնչվում է այն անձին, որն իրավունք ունի կասեցնելու դրա հավաքագրումը:

5. Չնայած 3-րդ և 4-րդ կետերի դրույթներին՝ Պայմանավորվող պետության կողմից 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով ընդունված եկամտային հայցը ենթակա չէ այդ Պետությունում այդ Պետության օրենքներով եկամտային հայցի նկատմամբ` ելնելով իր բնույթից կիրառելի ժամանակային սահմանափակման կամ վերապահված որևէ գերակայության: Բացի այդ, 3-րդ և 4-րդ կետերի նպատակներով Պայմանավորվող պետության կողմից ընդունված եկամտային հայցը չի կարող այդ Պետությունում ունենալ որևէ գերակայություն, որը կիրառելի է այդ եկամտային հայցի նկատմամբ մյուս Պայմանավորվող պետության օրենքներով:

6. Պայմանավորվող պետության եկամտային հայցի գոյության, հիմնավորվածության կամ գումարի վերաբերյալ դատական վարույթները կարող են հարուցվել միայն այդ Պետության դատարանում կամ վարչական մարմիններում: Սույն հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես որևէ իրավունքի առաջացում կամ տրամադրում այդպիսի դատական վարույթները մյուս Պայմանավորվող պետության դատարանում կամ վարչական մարմիններում հարուցելու համար:

7. Եթե Պայմանավորվող պետության կողմից 3-րդ և 4-րդ կետերով սահմանած պահանջների ներկայացումից հետո ցանկացած պահի, նախքան մյուս Պայմանավորվող պետության կողմից համապատասխան եկամտային հայցի հավաքագրումն ու առաջինը հիշատակված Պետությանը փոխանցումը, այդ եկամտային հայցը դադարում է գոյություն ունենալ`

ա) 3-րդ կետին համապատասխանող պահանջի դեպքում՝ առաջինը հիշատակված Պետության եկամտային հայցը հնարավոր է իրականացնել այդ Պետության օրենսդրությամբ և պարտքը վերաբերում է այն անձին, որն այդ պահին չի կարող, այդ Պետության օրենքների համաձայն, կասեցնել դրա հավաքագրումը, կամ

բ) 4-րդ կետին համապատասխան պահանջի դեպքում՝ առաջինը հիշատակված Պետության եկամտային հայցը, որի առնչությամբ այդ Պետությունը կարող է, իր օրենքների համաձայն, պահպանման միջոցներ ձեռնարկել դրանց հավաքագրումն ապահովելու համար,

ապա առաջինը հիշատակված Պետության իրավասու մարմինն անմիջապես պետք է ծանուցի մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնին այդ փաստի առթիվ և մյուս Պետության ընտրությամբ դադարեցնի կամ հետ վերցնի իր հայցը:

8. Սույն հոդվածի դրույթները ոչ մի դեպքում չեն կարող մեկնաբանվել որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող`

ա) իրականացնելու այդ կամ մյուս Պայմանավորվող պետության օրենքներին կամ վարչական փորձին հակասող վարչական միջոցառումներ.

բ) իրականացնելու հասարակական քաղաքականությանը հակասող միջոցառումներ.

գ) աջակցություն ցուցաբերել, եթե մյուս Պայմանավորվող պետությունը չի իրականացրել հավաքագրման կամ պահպանման համար, հանգամանքներից կախված, իր օրենքներով կամ վարչական պրակտիկայով ընդունված բոլոր հնարավոր միջոցները.

դ) ցուցաբերելու աջակցություն այն դեպքերում, երբ վարչական բեռն այդ Պետության համար բացահայտորեն անհամամասնական է մյուս Պայմանավորվող պետության կողմից ստացվող եկամուտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։