Հոդված 22. Այլ եկամուտ
Հոդված 22. Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի` սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չնշված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և իրավունքը կամ գույքը, որի կապակցությամբ վճարվել է եկամուտը, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:
3. Անկախ 1-ին կետի դրույթներից, եթե Պայմանավորվող պետության ռեզիդենտը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետության աղբյուրներից՝ վիճակախաղերի, խաչբառերի, գլուխկոտրուկների, մրցարշավների, ներառյալ ձիարշավները, թղթախաղերի և ցանկացած այլ տեսակի ազարտային կամ նման բնույթի որևէ այլ գրազային խաղերի տեսքով, ապա այդպիսի եկամուտը կարող է հարկվել այդ մյուս Պայմանավորվող պետությունում:
4. Անկախ 1-ին և 2-րդ կետերի դրույթներից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված և մյուս Պայմանավորվող պետությունում առաջացած եկամտի տարրերը կարող են հարկվել նաև այդ մյուս Պետությունում: