Անցնել բովանդակությանը

Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25. Փոխհամաձայնեցման ընթացակարգ

1. Այն դեպքում, երբ անձը գտնում է, որ Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները հանգեցնում են կամ կհանգեցնեն իր` սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործն այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում, կամ, եթե իր գործը վերաբերում է սույն Կոնվենցիայի 24-րդ հոդվածի 1-ին կետին, այն Պայմանավորվող պետության իրավասու մարմնին, որի ռեզիդենտն է հանդիսանում: Այդպիսի գործը պետք է ներկայացվի սույն Կոնվենցիայի դրույթներին չհամապատասխանող հարկման հանգեցնող գործողության մասին առաջին ծանուցումից հետո երեք տարվա ընթացքում:

2. Եթե իրավասու մարմինը բողոքը համարում է արդարացի, և եթե ինքն ի վիճակի չէ հանգելու գոհացուցիչ լուծման, ապա նա ձգտում է խնդիրը լուծել մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմնի հետ փոխհամաձայնությամբ՝ սույն Կոնվենցիային չհամապատասխանող հարկումը բացառելու նպատակով: Ցանկացած ձեռք բերված համաձայնություն իրականացվում է անկախ Պայմանավորվող պետությունների ներքին օրենքում առկա որևէ ժամկետային սահմանափակումից:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման ընթացքում առաջացող ցանկացած դժվարություն կամ կասկած ձգտում են լուծել փոխհամաձայնությամբ: Նրանք կարող են նաև խորհրդակցել միմյանց հետ Կոնվենցիայիով չնախատեսված դեպքերում կրկնակի հարկումը բացառելու նպատակով:

4. Նախորդ կետերի առնչությամբ համաձայնության հասնելու նպատակով Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները կարող են ուղղակի կապ հաստատել միմյանց հետ: Այն դեպքում, երբ համաձայնության հասնելու համար նպատակահարմար կհամարվի կարծիքների բանավոր փոխանակումը, այդպիսի փոխանակությունը կարող է տեղի ունենալ Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի միջոցով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։