Անցնել բովանդակությանը

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3. Ընդհանուր սահմանումներ

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում`

ա) «Հայաստան» տերմինը նշանակում է՝ Հայաստանի Հանրապետություն.

բ) «Հնդկաստան» տերմինը նշանակում է՝ Հնդկաստանի տարածք և ներառում է տարածքային ծովը և դրա վրայի օդային տարածքը, ինչպես նաև ցանկացած այլ ծովային գոտի, որի նկատմամբ Հնդկաստանն ունի ինքնիշխան իրավունքներ, այլ իրավունքներ և իրավասություն՝ Հնդկաստանի օրենքների և միջազգային իրավունքի համաձայն, ներառյալ «Ծովային իրավունքի մասին» Միացյալ ազգերի համաձայնագիրը.

գ) «Պայմանավորվող պետություն» և «մյուս Պայմանավորվող պետություն» տերմինները, կախված ենթատեքստից, նշանակում են` Հայաստանի Հանրապետություն կամ Հնդկաստանի Հանրապետություն.

դ) «անձ» տերմինը ներառում է` ֆիզիկական անձ, ընկերություն, անձանց միավորում և համապատասխան Պայմանավորվող պետության գործող հարկային օրենքներով հարկման նպատակներով որպես հարկվող միավոր դիտարկվող ցանկացած այլ միավոր.

ե) «ընկերություն» տերմինը նշանակում է՝ ցանկացած կորպորատիվ միավորում կամ հարկման նպատակներով որպես կորպորատիվ միավորում դիտարկվող ցանկացած այլ միավոր.

զ) «ձեռնարկություն» տերմինը կիրառվում է ցանկացած ձեռնարկատիրական գործունեության իրականացման նկատմամբ.

է) «Պայմանավորվող պետության ձեռնարկություն» և «մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկություն» տերմինները նշանակում են, համապատասխանաբար, Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն և մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից ղեկավարվող ձեռնարկություն.

ը) «միջազգային փոխադրում» տերմինը նշանակում է՝ ցանկացած փոխադրում Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից շահագործվող նավով կամ օդանավով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այդ նավը կամ օդանավը շահագործվում է՝ բացառապես մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող վայրերի միջև.

i) «իրավասու մարմին» տերմինը նշանակում է`

i) Հայաստանի դեպքում՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար կամ նրա լիազոր ներկայացուցիչներ կամ Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ կամ նրա լիազոր ներկայացուցիչներ.

ii) Հնդկաստանի դեպքում՝ ֆինանսների նախարարության կենտրոնական աշխատակազմ (պետական եկամուտների վարչություն) կամ դրա լիազոր ներկայացուցիչներ.

թ) «ազգային անձ» տերմինը Պայմանավորվող պետության կապակցությամբ նշանակում է`

i) այդ Պայմանավորվող պետության ազգություն կամ քաղաքացիություն ունեցող ցանկացած ֆիզիկական անձ, և

ii) այդ Պայմանավորվող պետության գործող օրենսդրության հիման վրա իր կարգավիճակը ստացած ցանկացած իրավաբանական անձ, ընկերակցություն կամ ասոցիացիա.

ժ) «հարկ» տերմինը, կախված ենթատեքստից, նշանակում է՝ հայկական հարկ կամ հնդկական հարկ, սակայն չի ներառում որևէ գումար, որը ենթակա է վճարման ցանկացած պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար՝ կապված այն հարկերի հետ, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան, կամ որն իրենից ներկայացնում է այդպիսի հարկերի հետ կապված տույժ կամ տուգանք.

ժա) «հարկային տարի» տերմինը նշանակում է՝

i) Հայաստանի դեպքում՝ օրացուցային տարի:

ii) Հնդկաստանի դեպքում՝ ապրիլի 1-ից սկսվող ֆինանսական տարի.

2. Պայմանավորվող պետության կողմից սույն Կոնվենցիան ցանկացած պահի կիրառելիս դրանում չսահմանված ցանկացած տերմին, եթե ենթատեքստն այլ բան չի պահանջում, ունի այն նշանակությունը, որը նրան այդ պահին տրված է այդ Պետության օրենքով այն հարկերի առնչությամբ, որոնց նկատմամբ կիրառվում է Կոնվենցիան, ընդ որում, այդ Պետության համապատասխան հարկային օրենքներով սահմանված ցանկացած տերմինի նշանակությունը գերակայում է այդ Պետության այլ օրենքներով այդ տերմինին տրված նշանակության նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։