Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Շահաբաժիններ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Շահաբաժիններ

1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը` այդ Պետության օրենքների համաձայն. բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ կերպ գանձվող հարկը չպետք է գերազանցի շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը: Սույն կետը չի ազդում ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:

3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից կամ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև եկամուտ այլ բաժնետիրական իրավունքներից, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից առաջացած եկամուտը՝ համաձայն այն Պետության օրենքների, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:

4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվում, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության միջոցով ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, կամ անկախ անձնական ծառայություններ է մատուցում մյուս Պայմանավորվող պետությունում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի կապակցությամբ վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Կոնվենցիայի 7-րդ հոդվածի կամ 14-րդ հոդվածի դրույթները:

5. Այն դեպքում, երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, այդ մյուս Պետությունը չի կարող ենթարկել որևէ հարկման ընկերության կողմից վճարված շահաբաժինները, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրապես կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ, և ընկերության չբաշխված շահույթը չի կարող հարկման ենթարկվել ընկերության չբաշխված շահույթից գանձվող հարկով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։