Հոդված 19. Պետական ծառայություն
Հոդված 19. Պետական ծառայություն
1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանության մարմնին մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված՝ կենսաթոշակից տարբերվող աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միմիայն այդ Պետությունում.
բ) այնուամենայնիվ, այդպիսի աշխատավարձը, ռոճիկը և համանման այլ վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը՝
i) հանդիսանում է այդ Պետության քաղաքացի, կամ
ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած հիմնադրամներից այդ Պետությանը կամ ստորաբաժանմանը կամ իշխանությանը մատուցած ծառայությունների դիմաց ֆիզիկական անձին վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում.
բ) սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ռեզիդենտն ու քաղաքացին:
3. 15-րդ, 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կիրառվում են Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց աշխատավարձի, ռոճիկի և համանման այլ վարձատրությունների, ինչպես նաև կենսաթոշակների նկատմամբ: