Հոդված 2. Ընդգրկված հարկերը
Հոդված 2. Ընդգրկված հարկերը
1. Սույն Կոնվենցիան կիրառվում է Պայմանավորվող պետության կամ նրա քաղաքական ստորաբաժանումների կամ իշխանության տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտներից գանձվող հարկերի նկատմամբ` անկախ դրանց գանձման եղանակից:
2. Եկամուտների հարկեր են համարվում ամբողջ եկամտի կամ եկամտի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամտի հավելաճի և ձեռնարկությունների վճարած աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի նկատմամբ սահմանված հարկերը:
3. Սույն Կոնվենցիան կիրառվում է գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ, մասնավորապես`
ա) Հայաստանի դեպքում`
i) շահութահարկ.
ii) եկամտահարկ.
iii) հողի հարկ.
(այսուհետ՝ հայկական հարկ).
բ) Հնդկաստանի դեպքում`
եկամտահարկ, ներառյալ` վերջինիս հետ կապված ցանկացած լրացուցիչ գանձում.
(այսուհետ՝ հնդկական հարկ):
4. Սույն Կոնվենցիան կիրառվում է նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկի նկատմամբ, որը կսահմանվի սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները միմյանց կծանուցեն իրենց հարկային օրենքներում կատարված ցանկացած նշանակալի փոփոխության մասին: