Հոդված 20. Դասախոսներ, ուսուցիչներ և գիտահետազոտողներ
Հոդված 20. Դասախոսներ, ուսուցիչներ և գիտահետազոտողներ
1. Դասախոսը, ուսուցիչը կամ գիտահետազոտողը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ազատվում է հարկումից այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ այդ Պայմանավորվող պետության կառավարության կողմից հավատարմագրված համալսարանում, քոլեջում կամ այլ համանման ուսումնական հաստատությունում դասավանդման կամ հետազոտման համար ստացած վարձատրություններից այդ Պետություն ժամանելուց հետո 2 տարին չգերազանցող ժամանակահատվածի համար:
2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները չեն կիրառվում հետազոտություններից ստացված եկամուտների նկատմամբ, եթե այդպիսի հետազոտությունները անց են կացվել ոչ թե հասարակական շահերի այլ որոշակի անձի կամ անձանց մասնավոր շահերի համար:
3. Սույն հոդվածի նպատակներով ֆիզիկական անձը կդիտվի որպես Պայմանավորվող պետության ռեզիդենտ, եթե նա հանդիսացել է այդ Պետության ռեզիդենտ այն ֆինանսական տարում, որում այցելել է մյուս Պայմանավորվող պետություն, կամ անմիջապես դրան նախորդող ֆիանսական տարում: