Անցնել բովանդակությանը

Հոդված 28. Արտոնությունների սահմանափակում

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. Արտոնությունների սահմանափակում

1. Բացի սույն հոդվածում նախատեսվածից՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որը եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունում, օգտվում է սույն Կոնվենցիայով սահմանված արտոնություններից, որոնք տրամադրվում են Պայմանավորվող պետության ռեզիդենտներին, եթե միայն այդ ռեզիդենտը հանդիսանում է «որակավորված անձ» 2-րդ կետում սահմանված կարգով և բավարարում է այդպիսի արտոնություններից օգտվելու համար անհրաժեշտ Կոնվենցիայի մյուս պայմանները:

2. Պայմանավորվող պետության ռեզիդենտը ֆինանսական տարվա համար հանդիսանում է որակավորված անձ, միայն եթե այդպիսի ռեզիդենտը՝

ա) ֆիզիկական անձ է, կամ

բ) որակավորված պետական միավոր է, կամ

գ) ընկերություն է, եթե`

i) իր բաժնետոմսերի հիմնական խումբը ընդգրկված է 6-րդ կետի «ա» կամ «բ» ենթակետերում սահմանված հավատարմագրված ֆոնդային բորսայում և պարբերաբար շրջանառվում է մեկ կամ ավելի հավատարմագրված ֆոնդային բորսաներում, կամ

ii) ընկերության ընդհանուր ձայների և բաժնետոմսերի արժեքի առնվազն 50 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինվում է հինգ կամ ավելի քիչ ընկերությունների կողմից, որոնք իրավունք ունեն օգտվելու սույն ենթակետի i ենթաբաժնում նշված արտոնություններից՝ պայմանով, որ անուղղակի տնօրինման դեպքում յուրաքանչյուր միջանկյալ սեփականատեր հանդիսանում է Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ, կամ

դ) բարեգործական կամ այլ հարկից ազատված միավոր է՝ պայմանով, որ կենսաթոշակային հիմնադրամի կամ որևէ այլ բացառապես կենսաթոշակներ կամ այլ համանման օգնություն ցուցաբերելու համար ստեղծված կազմակերպության դեպքում շահառու, անդամ կամ մասնակից ֆիզիկական անձանց ավելի քան 50 տոկոսը հանդիսանում է Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ, կամ

ե) ֆիզիկական անձից տարբերվող անձ է՝ պայմանով, որ`

i) ֆինանսական տարվա առնվազն կեսը, «ա», «բ» կամ «դ» ենթակետերի կամ սույն կետի «ե» ենթակետի i կետի պայմանների համաձայն, որակավորված անձինք ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում են այդ անձի ընդհանուր ձայների կամ բաժնետոմսերի արժեքի կամ այլ եկամտաբեր տոկոսների առնվազն 50 տոկոսը, և

ii) հարկային տարվա ընթացքում անձի համախառն եկամտի ոչ ավելի, քան 50 տոկոսը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վճարվում կամ հաշվեգրվում է այն անձանց, որոնք չեն հանդիսանում Պայմանավորվող պետություններից որևէ մեկի ռեզիդենտ այն վճարումների առումով, որոնք նվազեցվում են սույն Կոնվենցիայում ընդգրկված հարկերի առնչությամբ այդ անձի ռեզիդենտության Պետությունում (բայց չեն ներառում ծառայությունների կամ ոչ նյութական ակտիվների գծով սովորական ձեռնարկատիրական գործունեության հետ կապված «մեկնած ձեռքի» և բանկերին ֆինանսական պարտավորությունների դիմաց իրականացրած վճարումները՝ պայմանով, որ եթե այդպիսի բանկը Պայմանավորվող պետության ռեզիդենտ չէ, ապա այդպիսի վճարումը վերագրվում է Պայմանավորվող պետություններից մեկում տեղակայված բանկի մշտական հաստատությանը):

3. ա) Պայմանավորվող պետության ռեզիդենտը կարող է օգտվել Կոնվենցիայի արտոնություններից մյուս Պետությունից ստացած եկամտի տարրերի առնչությամբ՝ անկախ ռեզիդենտի որակավորված անձ լինելու հանգամանքից, եթե ռեզիդենտն ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում առաջինը հիշատակված Պետությունում (որն այլ է, քան ռեզիդենտի սեփական շահի համար ներդրումների իրականացման կամ դրանց կառավարման հետ կապված գործունեությունը, բացառությամբ բանկի, ապահովագրական ընկերության կամ գրանցված ապահովագրական գործակալի կողմից իրականացվող բանկային կամ ապահովագրական գործունեության դեպքերի), և մյուս Պայմանավորվող պետությունից ստացված եկամուտը կապված է կամ վերագրելի է այդ ձեռնարկատիրական գործունեությանը, և այդ ռեզիդենտը բավարարում է սույն Կոնվենցիայով սահմանված այդպիսի արտոնություններից օգտվելու մյուս պայմանները.

բ) եթե ռեզիդենտը կամ նրա փոխկապակցված ձեռնարկություններից որևէ մեկը ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որը նպաստում է եկամտի տարրի աճին, ապա «ա» ենթակետը կիրառվում է այդպիսի տարրի նկատմամբ միայն այն դեպքում, երբ ձեռնարկատիրական գործունեությունը առաջինը հիշատակված Պետությունում զգալիորեն գերազանցում է մյուս Պետությունում իրականացված ձեռնարկատիրական գործունեությանը: Սույն կետի իմաստով ձեռնարկատիրական գործունեության զգալի գերազանցումը կորոշվի բոլոր փաստերի և հանգամանքների հիման վրա.

գ) Պայմանավորվող պետությունում անձի՝ «ա» կետում նշված ակտիվ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու առկայությունը որոշելու նպատակով ընկերակցության (որի մասնակից է այդ անձը) կողմից իրականացվող գործունեությունը և այդ անձի հետ կապված այլ անձանց կողմից իրականացված գործունեությունը համարվում են իրականացված այդ անձի կողմից: Անձը կարող է փոխկապակցված լինել այլ անձի հետ, եթե տնօրինում է նրա շահերի առնվազն 50%-ը (կամ, ընկերության դեպքում, ընկերության ընդհանուր ձայների և բաժնետոմսերի արժեքի առնվազն 50%-ը), կամ այլ անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տնօրինում է յուրաքանչյուր անձերի շահերի առնվազն 50%-ը (կամ, ընկերության դեպքում, ընկերության ընդհանուր ձայների և բաժնետոմսերի արժեքի առնվազն 50%-ը): Ամեն դեպքում, անձը համարվում է այլ անձի հետ փոխկապակցված, եթե բոլոր փաստերի և հանգամանքների հիման վրա մեկը վերահսկում է մյուսին, կամ երկուսն էլ գտնվում են միևնույն անձի կամ անձանց վերահսկողության տակ:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին, եթե ընկերությունը Պայմանավորվող պետության ռեզիդենտ է կամ ընկերություն, որը վերահսկում է չվճարված բաժնետոմսերի խումբ ունեցող ընկերությանը`

ա) որը ենթակա է ժամկետային կամ այլ կարգավորման, որն իրավունք է տալիս նրա սեփականատերերին մյուս Պայմանավորվող պետությունից ստացած ընկերության եկամտի մասի նկատմամբ, որն ավելի մեծ է, քան այն մասը, որը սեփականատերերը կստանային այդպիսի ժամկետային կամ այլ կարգավորումների բացակայության դեպքում («եկամտի անհամամասնական մաս»), և

բ) ձայների մեծամասնությունը և արժեքի 50 կամ ավելի տոկոսը տնօրինվում են որակավորված անձ չհանդիսացող անձանց կողմից,

ապա սույն Կոնվենցիայի արտոնությունները չեն կիրառվում եկամտի անհամամասնական մասի նկատմամբ:

5. Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որը, 2-րդ կետի դրույթների համաձայն, ոչ որակավորված անձ է և ոչ էլ, 3-րդ կամ 4-րդ կետերի համաձայն, օգտվում է արտոնություններից, այնուամենայնիվ, կարող է օգտվել Կոնվենցիայի արտոնություններից, եթե այդ մյուս Պայմանավորվող պետության իրավասու մարմինը սահմանում է, որ այդպիսի անձի հաստատությունը, ձեռքբերումը կամ գոյության միջոցները և նրա գործողութունների վարումը չեն բավարարում Կոնվենցիայի արտոնություններից օգտվելու գլխավոր պայմաններից որևէ մեկին:

6. Սույն Կոնվենցիայի նպատակներով «ճանաչված ֆոնդային բորսա» տերմինը նշանակում է՝

ա) Հայաստանում` ԱՐՄՄԵՔՍ,

բ) Հնդկաստանում` տվյալ պահին, 1956 թվականի Ապահովագրական կոնտրակտների (կանոնակարգի) 4-րդ բաժնի համաձայն, Կենտրոնական կառավարության կողմից հավատարմագրված ֆոնդային բորսա, և

գ) ցանկացած այլ ֆոնդային բորսա, որը իրավասու մարմինները համաձայն են ճանաչել սույն հոդվածի նպատակներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։