Հոդված 31. Գործողության դադարեցում
Հոդված 31. Գործողության դադարեցում
Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մնում անորոշ ժամանակով. մինչև Պայմանավորվող պետության կողմից դադարեցվելը: Պայմանավորվող պետություններից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել Կոնվենցիան այն ուժի մեջ մտնելու ամսաթվից հինգ տարին լրանալուց հետո՝ ցանկացած օրացուցային տարվա ավարտից առնվազն վեց ամիս առաջ, դիվանագիտական ուղիներով մյուս Պայմանավորվող պետությանը դադարեցման մասին ծանուցագիր ուղարկելով: Այդ դեպքում Կոնվենցիան դադարեցնում է իր գործողությունը`
ա) Հայաստանում՝
i) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ.
ii) եկամուտների և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ դադարեցման ծանուցագիրը փոխանցելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարման ենթակա հարկերի նկատմամբ,
բ) Հնդկաստանում՝
աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ ծանուցագիրը փոխանցելու օրացուցային տարվան հաջորդող ցանկացած ֆինանսական տարվա ապրիլի մեկին կամ ապրիլի մեկից հետո ստացված եկամուտների նկատմամբ:
Ի վկայություն որի՝ ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Կոնվենցիան:
Կատարված է Նյու Դելի քաղաքում 2003 թվականի հոկտեմբերի 31-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, հինդի և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների առաջացման դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
*Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004 թվականի սեպտեմբերի 9-ից: