Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Մշտական հաստատություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Մշտական հաստատություն

1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «մշտական հաստատություն» տերմինը նշանակում է՝ գործունեության կայուն վայր, որի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ իրականացվում է ձեռնարկության ձեռնարկատիրական գործունեությունը:

2. «Մշտական հաստատություն» տերմինը հատկապես ներառում է՝

ա) ղեկավարման վայր.

բ) մասնաճյուղ.

գ) գրասենյակ.

դ) գործարան.

ե) արհեստանոց.

զ) առևտրի կետ.

է) պահեստ՝ կապված այն անձի հետ, որը պահեստավորման միջոցներ է տրամադրում այլ անձանց.

ը) ագարակ, պլանտացիա կամ այլ վայր, որտեղ իրականացվում է գյուղատնտեսական, անտառային, տնկարարական կամ այլ համապատասխան գործունեություն.

թ) հանքահոր, նավթի կամ գազի հորատանցք, քարհանք կամ բնական պաշարների շահագործման կամ արդյունահանման ցանկացած այլ վայր:

3. Շինարարական հրապարակը կամ շինարարությունը կամ տեղակայման ծրագիրը կամ դրանց հետ կապված վերահսկողական գործունեությունը կազմում են մշտական հաստատություն միայն այն դեպքում, եթե այդպիսի հրապարակի, ծրագրի կամ գործունեության տևողությունը գերազանցում է 270 օրը:

4. Չնայած սույն հոդվածի նախորդ դրույթներին՝ «մշտական հաստատություն» տերմինը չի համարվում ներառող`

ա) հարմարությունների օգտագործումը` ձեռնարկությանը պատկանող ապրանքների բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

բ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը բացառապես պահեստավորման կամ ցուցադրման նպատակով.

գ) ձեռնարկությանը պատկանող ապրանքների կամ արտադրանքի պաշարների պահպանումը այլ ձեռնարկության կողմից բացառապես մշակվելու նպատակով.

դ) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես ապրանքների կամ արտադրանքի գնման կամ տեղեկությունների հավաքման նպատակով.

ե) ձեռնարկության համար գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես նախապատրաստական կամ օժանդակ բնույթի որևէ այլ գործունեություն իրականացնելու նպատակով.

զ) գործունեության կայուն վայրի պահպանումը բացառապես «ա»-ից «ե» ենթակետերում նշված գործունեության տեսակների ցանկացած համակցության համար՝ պայմանով, որ այդ համակցության արդյունքում գործունեության կայուն վայրի ամբողջական գործունեությունը ունի նախապատրաստական կամ օժանդակ բնույթ:

5. Չնայած 1-ին և 2-րդ կետերի դրույթներին՝ այն դեպքում, երբ անձը, որը այլ է, քան անկախ կարգավիճակով գործակալը, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը, Պայմանավորվող պետությունում գործում է մյուս Պայմանավորվող պետության ձեռնարկության անունից, ապա այդ ձեռնարկությունը համարվում է մշտական հաստատություն ունեցող առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում՝ այդ անձի կողմից տվյալ ձեռնարկության համար իրականացվող ցանկացած գործունեության կապակցությամբ, եթե այդպիսի անձը`

ա) այդ Պետությունում ունի ու սովորաբար օգտագործում է այդ ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն՝ բացառությամբ, երբ այդպիսի անձի գործունեությունը սահմանափակվում է 4-րդ կետում նշվածով, որը եթե իրականացվում է գործունեության կայուն վայրի միջոցով, այդ կետի դրույթների համաձայն, այդ գործունեության կայուն վայրը չի վերածում մշտական հաստատության, կամ

բ) չունի ձեռնարկության անունից պայմանագրեր կնքելու իրավասություն, սակայն առաջինը հիշատակված Պետությունում սովորաբար պահում է ապրանքների կամ արտադրանքի պահեստ, որտեղից ձեռնարկության անունից կանոնավորապես առաքումներ է իրականացնում, կամ

գ) սովորաբար ձեռնարկության համար պատվերներ է ապահովում առաջինը հիշատակված Պետությունում՝ ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ:

6. Անկախ սույն հոդվածի նախորդ դրույթներից՝ Պայմանավորվող պետության ապահովագրական ձեռնարկությունը, բացառությամբ վերաապահովագրման դեպքերի, համարվում է մյուս Պայմանավորվող պետությունում մշտական հաստատություն ունեցող, եթե նա այդ մյուս Պետության տարածքում ընդունում է ապահովագրավճարներ կամ ապահովագրում է այնտեղ տեղակայված ռիսկերից այնպիսի անձի միջոցով, որը չի հանդիսանում անկախ կարգավիճակով գործակալ, որի նկատմամբ կիրառվում է 7-րդ կետը:

7. Ձեռնարկությունը չի համարվում մշտական հաստատություն ունեցող Պայմանավորվող պետությունում միայն այն պատճառով, որ իր ձեռնարկատիրական գործունեությունն այդ Պետությունում իրականացնում է բրոքերի, գլխավոր կոմիսիոն գործակալի կամ անկախ կարգավիճակ ունեցող ցանկացած այլ գործակալի միջոցով՝ պայմանով, որ այդպիսի անձինք գործում են իրենց սովորական ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում: Սակայն, սույն կետի իմաստով, այդ անձը չի համարվի անկախ կարգավիճակով գործակալ, եթե այդպիսի գործակալի գործունեությունը ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ իրականացվի այդ ձեռնարկության անունից:

8. Այն փաստը, որ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը վերահսկում է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությանը կամ վերահսկվում է նրա կողմից կամ ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում այդ մյուս Պետությունում (մշտական հաստատության միջոցով կամ այլ կերպ), ինքնին այդ ընկերություններից յուրաքանչյուրին չի դարձնում մյուսի մշտական հաստատություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։