Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ, ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 14. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 14. Հանրապետության Նախագահի թեկնածուների առաջադրումը

Հանրապետության Նախագահի թեկնածու կարող են առաջադրել կուսակցությունները (կուսակցությունների միավորումները) և ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` քաղաքացիական նախաձեռնության կարգով:

Կուսակցությունը (կուսակցությունների միավորումը) Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքն իրականացնում է իր բարձրագույն մարմնի համապատասխան որոշումը (կուսակցությունների միավորման ղեկավար մարմնի որոշումը), իսկ քաղաքացիները` քաղաքացիական նախաձեռնությունը համապատասխան նախաձեռնող խմբի կողմից կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու և որպես առաջադրող գրանցվելու միջոցով:

Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրելու մասին կուսակցության բարձրագույն մարմնի որոշումը (կուսակցությունների միավորման ղեկավար մարմնի որոշումը) պարտադիր պետք է պարունակի առաջադրվող թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները: Կուսակցության (կուսակցությունների միավորման) մշտապես գործող ղեկավար մարմինը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցելու համար ներկայացնում է ոչ ավելի, քան երկու լիազոր ներկայացուցչի տվյալներ:

Ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կենտրոնական ընտրական հանձնաժողովից կարող է ստանալ քաղաքացիական նախաձեռնության իրականացման համար անհրաժեշտ պաշտոնաթերթիկներ:

Քաղաքացիական նախաձեռնությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցելու համար ներկայացվում են`

1) նախաձեռնող խմբի մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված անհրաժեշտ տեղեկություններ.

2) քաղաքացիական նախաձեռնությունը պաշտպանող առնվազն 1000 ընտրողի ստորագրություն պարունակող, Հանրապետության Նախագահի թեկնածուի սահմանված կարգով լրացված առաջադրման պաշտոնաթերթիկներ.

3) նախաձեռնող խմբի ոչ ավելի, քան երկու լիազոր ներկայացուցչի տվյալներ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման յուրաքանչյուր պաշտոնաթերթիկ իր մեջ ընդգրկում է Հանրապետության Նախագահի թեկնածուի վերաբերյալ սույն հոդվածով սահմանված տվյալները: Քաղաքացիական նախաձեռնությունը պաշտպանող յուրաքանչյուր ընտրող առաջադրման պաշտոնաթերթիկներում ստորագրում է անձամբ:

Յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում) կամ նախաձեռնող խումբ իրավունք ունի առաջադրելու Հանրապետության Նախագահի մեկ թեկնածու:

Կուսակցությունների և նախաձեռնող խմբերի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում սույն օրենքով սահմանված ժամկետում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, հավաստիանալով կուսակցության (կուսակցությունների միավորման) բարձրագույն մարմնի որոշման վավերականության մեջ կամ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից ներկայացված առնվազն 1000 ստորագրությունների վավերականության մեջ, կուսակցությանը (կուսակցությունների միավորմանը) կամ նախաձեռնող խմբին` ի դեմս կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված նրանց լիազոր ներկայացուցիչների, առաջադրումը պաշտպանելու ժամկետից մեկ օր առաջ հանձնում է Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները` պարտադիր նշելով ստացող լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը և տվյալ անձին որպես լիազոր ներկայացուցիչ գրանցելու հիմքը: Քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խմբի կողմից առաջադրման պաշտոնաթերթիկներում ներկայացված ստորագրությունների վավերականությունը ստուգվում է սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրումը կազմակերպող յուրաքանչյուր կուսակցություն (կուսակցությունների միավորում) կամ նախաձեռնող խումբ ինքն է որոշում այն անձանց, ում վստահում է առաջադրումը պաշտպանելու համար ստորագրություններ հավաքելը` նրանց տալով վկայագիր:

Հանրապետության Նախագահի թեկնածուն համարվում է առաջադրված, եթե նրա առաջադրումը պաշտպանել են առնվազն 25 հազար ընտրող` իրենց ստորագրություններով:

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկում յուրաքանչյուր ընտրող ստորագրում է անձամբ:

Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման փաստաթղթերում և առաջադրումը պաշտպանելու յուրաքանչյուր պաշտոնաթերթիկում առաջադրողի կողմից նշվում է թեկնածուի ազգանունը, անունը, ծննդյան տարեթիվն ու ամիս-ամսաթիվը, բնակության վայրը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), կուսակցական պատկանելությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։