Հոդված 5. Ընտրության նախապատրաստման և անցկացման հիմունքները
Հոդված 5. Ընտրության նախապատրաստման և անցկացման հիմունքները
Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստվում և անցկացվում է Սահմանադրությամբ և սույն օրենքով սահմանված կարգով:
Հանրապետության Նախագահի ընտրությունը նախապատրաստում և անցկացնում են կենտրոնական, մարզային, Երևանի քաղաքային, համայնքային և տեղամասային ընտրական հանձնաժողովները: Երևանի քաղաքային ընտրական հանձնաժողովն իրականացնում է մարզային ընտրական հանձնաժողովի համար սահմանված լիազորությունները:
Ընտրության նախապատրաստման և անցկացման հետ կապված ծախսերը կատարվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի տնօրինության տակ գտնվող ընտրության միասնական հիմնադրամից, որը ձևավորվում է պետական միջոցներից, ֆիզիկական և իրավաբանական անձանց կամավոր մուծումներից, ինչպես նաև ընտրական գրավից:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական ձեռնարկությունները և կազմակերպությունները ընտրական հանձնաժողովներին պարտավոր են տրամադրել շենքեր և անհրաժեշտ գույք, նպաստել ընտրության նախապատրաստմանն ու անցկացմանը:
Ընտրական հանձնաժողովների` իրենց իրավասության շրջանակներում ընդունած որոշումները պարտադիր են պետական մարմինների, ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար: