Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Ընտրական համակարգը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 2. Ընտրական համակարգը

Հանրապետության Նախագահի ընտրության ժամանակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը համարվում է մեկ մեծամասնական ընտրատարածք:

Հանրապետության Նախագահի ընտրությունն անցկացնելու համար Հանրապետության տարածքը բաժանվում է մարզային, Երևանի քաղաքային և համայնքային ընտրական տարածքների:

Համայնքի տարածքը բաժանվում է հերթական համարակալմամբ ընտրական տեղամասերի:

Ընտրական տեղամասեր կազմակերպվում են նաև օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:

Յուրաքանչյուր ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի կարող գերազանցել երեք հազարը: Եթե համայնքում ընտրողների թիվը պակաս է հազարից, ապա այդ ընտրական տարածքում ստեղծվում է մեկ ընտրական տեղամաս: Այն դեպքում, երբ համայնքն իր մեջ ընդգրկում է մեկից ավելի բնակավայր, ապա մարզային ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել նաև տեղամասեր ընտրողների այլ թվաքանակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։