Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 40. Թեկնածուների առաջադրման, գրանցման ժամկետները

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 40. Թեկնածուների առաջադրման, գրանցման ժամկետները

Կուսակցության (կուսակցությունների միավորման) կամ նախաձեռնող խմբի կողմից Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 90 օր առաջ և ոչ ուշ, քան 75 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:

Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 70 օր առաջ և ավարտվում ընտրության օրվանից 50 օր առաջ` ժամը 18.00-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:

Թեկնածուների գրանցումը սկսվում է ընտրության օրվանից 50 օր առաջ և ավարտվում ընտրության օրվանից 30 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։