Հոդված 3. Ընտրական իրավունքը
Հոդված 3. Ընտրական իրավունքը
Հանրապետության Նախագահ ընտրելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած քաղաքացիները:
Հանրապետության Նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք:
Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:
Հանրապետության Նախագահի ընտրությանը քաղաքացիները մասնակցում են անմիջականորեն, կամքի ազատ արտահայտությամբ: Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք:
Կալանքի տակ գտնվող անձանց ընտրելու և ընտրվելու իրավունքը կասեցվում է մինչև կալանքից նրանց ազատվելը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի որևէ սահմանափակում, բացի օրենքով նախատեսված դեպքերից, արգելվում է և հետապնդվում է օրենքով: