Անցնել բովանդակությանը
Գլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

Հոդված 29. Համայնքային ընտրական հանձնաժողովում կտրոնների հաշվման կարգը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 29. Համայնքային ընտրական հանձնաժողովում կտրոնների հաշվման կարգը

Կտրոնների հաշվումը սկսելուց առաջ համայնքային ընտրական հանձնաժողովը համայնքային ընտրական հանձնաժողովի նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է ընտրական տեղամասերից ստացված անհրաժեշտ փաստաթղթերի և կտրոնների արկղերի առկայությունը, զմուռսի ամբողջականությունը, ամփոփիչ արձանագրությունների համապատասխանությունը սահմանված պահանջներին, համապատասխան գրառումներ է կատարում գործավարության մատյանում:

Այնուհետև համայնքային ընտրական հանձնաժողովը հաշվում է տեղամասերից ստացված կտրոնների արկղերում առկա կտրոնները: Այդ տվյալներն ամփոփ և ըստ տեղամասերի ամրագրվում են արձանագրության մեջ, որը կազմվում է երկու օրինակից:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի նիստին ներկա անդամների և կնքվում` հանձնաժողովի նախագահի կողմից: Եթե հանձնաժողովի որևէ անդամ արձանագրության տվյալների վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նա իր ստորագրության կողքին այդ մասին կատարում է նշում և ներկայացնում իր գրավոր կարծիքը, որը կցվում է արձանագրությանը:

Եթե հանձնաժողովի անդամը հրաժարվում է արձանագրությունը ստորագրելուց, ապա այդ մասին կազմվում է արձանագրություն և այն կցվում է կտրոնների հաշվման արձանագրությանը:

Հաշվելուց հետո կտրոնները փաթեթավորվում և զմռսվում են ըստ տեղամասերի:

Քվեարկության ավարտից մինչև կտրոնների հաշվման արձանագրություն կազմելը համայնքային ընտրական հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

Նիստի վերջում համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը հրապարակում է կտրոնների հաշվման արդյունքները:

Թեկնածուի վստահված անձի կամ հավատարմագրված օտարերկրյա դիտորդի պահանջով նրան տրվում է կտրոնների հաշվման արձանագրության պատճենը` վավերացված հանձնաժողովի նախագահի կամ քարտուղարի ստորագրությամբ ու հանձնաժողովի կնիքով:

Համայնքային ընտրական հանձնաժողովի նախագահը կտրոնների հաշվման արձանագրությունը, տեղամասերում քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունները, զմռսված կտրոնները և տեղամասերից ստացված ընտրական փաստաթղթերն անմիջապես ուղարկում է մարզային ընտրական հանձնաժողով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։