Հոդված 32. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները Հանրապետության Նախագահ ընտրվելու, քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին
Հոդված 32. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները Հանրապետության Նախագահ ընտրվելու, քվեարկության երկրորդ փուլ նշանակելու մասին
Հանրապետության Նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է թեկնածուների օգտին տրված ձայների կեսից ավելին:
Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա քվեարկությունից հետո տասնչորսերորդ օրը անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն:
Եթե երկրորդ փուլում քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: