Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 43. Արտահերթ ընտրության նշանակումը

գործել է մինչև 1999-02-28Բացել ARLIS-ում

Հոդված 43. Արտահերթ ընտրության նշանակումը

Հանրապետության Նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների կատարման անհնարինության կամ Սահմանադրության 57 հոդվածով սահմանված կարգով նրան պաշտոնանկ անելու դեպքերում Նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո քառասուներորդ օրը անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

Եթե սույն օրենքի 33 հոդվածով նախատեսված հիմքերով սահմանադրական դատարանի կողմից որոշում է կայացվում Հանրապետության Նախագահի ընտրությունն անվավեր ճանաչելու և Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու մասին, ապա սույն օրենքով սահմանված կարգով անցկացվում է Հանրապետության Նախագահի արտահերթ ընտրություն:

Արտահերթ ընտրություն անցկացնելու օրը հայտարարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։