Գլուխ 7 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ ԵՎ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 45. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ
Հոդված 45. Թեկնածուների առաջադրումն ու գրանցումն արտահերթ ընտրության ժամանակ
Արտահերթ ընտրությունն անցկացվում է թեկնածուների նոր առաջադրմամբ:
Հանրապետության Նախագահի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրության օրվանից ոչ շուտ, քան 27 օր առաջ և ոչ ուշ, քան 24 օր առաջ` մինչև ժամը 18.00-ն:
Թեկնածուների առաջադրումը պաշտպանելը սկսվում է ընտրությունից 22 օր առաջ և ավարտվում ընտրությունից 15 օր առաջ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն առաջադրումը պաշտպանելու փաստաթղթերն ընդունում է մինչև առաջադրումը պաշտպանելու ժամկետի ավարտը:
Թեկնածուների գրանցումն սկսվում է ընտրությունից 15 օր առաջ և ավարտվում ընտրությունից ոչ ուշ, քան 10 օր առաջ: