Հոդված 13. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը
Հոդված 13. Ընտրական հանձնաժողովների որոշումների և գործողությունների գանգատարկման կարգը
Ընտրական հանձնաժողովների որոշումները և գործողությունները, բացի քվեարկության արդյունքների և կտրոնների հաշվման վերաբերյալ որոշումներից ու գործողություններից, կարող են գանգատարկվել վերադաս ընտրական հանձնաժողով կամ դատարան:
Քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների որոշումները և կտրոնների հաշվման վերաբերյալ համայնքային ընտրական հանձնաժողովների որոշումները գանգատարկվում են մարզային ընտրական հանձնաժողով, իսկ քվեարկության արդյունքների ամփոփման վերաբերյալ մարզային ընտրական հանձնաժողովների որոշումները` կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները (բացառությամբ ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումների) և գործողությունները կարող են գանգատարկվել գերագույն դատարան, որը կոլեգիալ կարգով կայացնում է վերջնական որոշումներ:
Ընտրության արդյունքների հետ կապված վեճերը լուծում է սահմանադրական դատարանը: