Գլուխ 4 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
Հոդված 22. Քվեաթերթիկները
Հոդված 22. Քվեաթերթիկները
Քվեաթերթիկում այբբենական կարգով նշվում են թեկնածուների ազգանունը, անունը, կուսակցական պատկանելությունը, աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը), կուսակցության (կուսակցությունների միավորման) անվանումը, որի առաջադրմամբ տվյալ թեկնածուն գրանցվել է, իսկ քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջադրման դեպքում` «Քաղաքացիական նախաձեռնություն» բառերը:
Քվեաթերթիկն ունի իրենից հեշտությամբ անջատվող կտրոն, որը նախատեսված է տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքով կնքելու, ընտրողի կողմից ստորագրելու և ընտրողների ցուցակում ընտրողի համարը նշելու համար: