Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 19 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԸ

Հոդված 103. Ապահովագրական գործակալի հաշվառման հայտը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 103. Ապահովագրական գործակալի հաշվառման հայտը

1. Ապահովագրական գործակալների ռեգիստրում հաշվառվելու կամ ռեգիստրում առկա տեղեկատվությունը փոփոխելու համար անձը կամ ապահովագրական գործակալը Կենտրոնական բանկի նորմատիվ ակտերով սահմանված կարգով, ձևով և բովանդակությամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերն ու տեղեկությունները՝

1) իրավաբանական անձ դիմումատուի համար`

ա. հաշվառման դիմում,

բ. իրավաբանական անձ դիմումատուի կանոնադրությունը, կանոնադրության փոփոխությունները կամ կանոնադրությունը նոր խմբագրությամբ,

գ. իրավաբանական անձ դիմումատուի ղեկավար անձանց ցանկը, որը ներառում է նաև նրանց վերաբերյալ տվյալներ,

դ. Ընկերության հետ ապահովագրական գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին, և որ ապահովագրության դասերի գծով, իսկ սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,

ե. ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականը,

զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,

է. ղեկավար անձանց հայտարարությունը սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին,

ը. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն.

2) անհատ ձեռնարկատեր հայտատուի համար`

ա. հաշվառման դիմում,

բ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց վերաբերյալ տվյալներ,

գ. Ընկերության հետ անհատ ձեռնարկատեր գործակալի գործառնություններ իրականացնելու պայմանագրի պատճենը, որում նշված պետք է լինեն, թե սույն օրենքի 3-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված որ գործառնություններն են թույլատրված ապահովագրական գործակալին որ ապահովագրության դասերի գծով, իսկ 12-րդ կետի «գ» ենթակետով սահմանված գործառնության դեպքում նաև գործակալին ապահովագրավճարների հավաքագրման և հատուցումների փոխանցման իրականացման` Ընկերության կողմից թույլատրված չափերը,

դ. անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց մասնագիտական որակավորման վկայականները,

ե. անհատ ձեռնարկատիրոջ և անհատ ձեռնարկատեր գործակալի հետ աշխատանքային հարաբերություններում գտնվող ղեկավար անձանց` սույն օրենքի 90-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքերի բացակայության մասին հայտարարությունը,

զ. սույն օրենքի 90-րդ հոդվածի 5-7-րդ մասերով նախատեսված պահանջների առկայությունը վկայող փաստաթղթեր,

է. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկատվություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։