ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 13 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
Հոդված 59. Ընդհանուր կապիտալը
Հոդված 59. Ընդհանուր կապիտալը
1. Ընդհանուր կապիտալն Ընկերության հիմնական (առաջնային) և լրացուցիչ (երկրորդային) կապիտալների հանրագումարն է:
2. Հիմնական (առաջնային) կապիտալի տարրերն են կանոնադրական կապիտալը, չբաշխված շահույթը (վնասը) և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տարրերը:
3. Լրացուցիչ (երկրորդային) կապիտալի տարրերը uահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նորմատիվների հաշվարկման նպատակով Կենտրոնական բանկը կարող է սահմանափակել լրացուցիչ (երկրորդային) կապիտալի մասնակցությունն ընդհանուր կապիտալի հաշվարկում:
4. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է առանձին նախատեսվել ընդհանուր կապիտալի նվազագույն չափի նորմատիվ նաև ապահովագրական բրոքերների և իրավաբանական անձ հանդիսացող գործակալների համար: