Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 120. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 120. Հանցագործության մասին հայտնելու պարտականությունը

1. Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց ղեկավարները պարտավոր են քրեական հետապնդում իրականացնող մարմնին հայտնել իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների մասին: Ընդ որում, ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները և փաստաթղթերը քրեական հետապնդում իրականացնող մարմնին տրամադրվում են սույն օրենքի 112-րդ և 113-րդ հոդվածներին համապատասխան: Ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց աշխատակիցները պարտավոր են իրենց հաստատապես հայտնի նախապատրաստվող կամ արդեն իսկ կատարված հանցագործության վերաբերյալ նման տեղեկությունների մասին գրավոր հայտնել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց ղեկավարներին կամ նրանցից թեկուզ մեկին:

2. Սույն օրենքի որևէ դրույթ չի կարող մեկնաբանվել որպես հանցագործության հետքերը և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները պարտակելու կամ հանցագործության մասին չհայտնելու մեջ մեղավոր անձանց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվությունից ազատող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։