Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները
Հոդված 14. Ընկերության կանոնադրական կապիտալին ներկայացվող պահանջները
1. Ընկերության կանոնադրական կապիտալի չափն ամրագրվում է նրա կանոնադրությամբ: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը ձևավորվում է Ընկերության մասնակիցների ներդրումներից: Փաստացի համալրված կանոնադրական կապիտալը հավասար է`
1) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հանդիսացող Ընկերության մասնակիցների բաժնեմասերի դիմաց ներդրված գումարին.
2) բաժնետիրական ընկերություն հանդիսացող Ընկերության կողմից տեղաբաշխված բոլոր տեսակի բաժնետոմսերի դիմաց ստացված գումարին:
2. Ընկերության գրանցման պահին նրա կանոնադրական կապիտալն ամբողջությամբ, իսկ կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում՝ ավելացվող գումարն ամբողջությամբ պետք է վճարված լինի Կենտրոնական բանկում կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և Ընկերության հետ չփոխկապակցված որևէ բանկում բացված կուտակային հաշվին:
3. Ընկերության կանոնադրական կապիտալը համալրվում է միայն փողով՝ Հայաստանի Հանրապետության դրամով: