Անցնել բովանդակությանը
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸԳլուխ 23 · ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 137. Լուծարման կարգը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 137. Լուծարման կարգը

1. Ընկերության կառավարման մարմինները պարտավոր են լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողով հանձնել Ընկերության կնիքը, դրոշմակնիքները, կապարակնիքը, ձևաթղթերը, փաստաթղթերը, նյութական և այլ արժեքներ:

2. Լուծարային հանձնաժողով ստեղծվելու պահից` եռօրյա ժամկետում, լուծարային հանձնաժողովի նախագահը դիմում է պետական լիազորված մարմին՝ լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ ներառելու «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը: Պետական լիազորված մարմինը դիմումն ստանալու պահից եռօրյա ժամկետում լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ կատարում է փոփոխություն՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:

3. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով լուծարվող Ընկերության ֆիրմային անվանման մեջ փոփոխություն կատարելուց հետո` 15-օրյա ժամկետում, փոխել լուծարվող Ընկերության կնիքը, դրոշմակնիքը, կապարակնիքը, ձևաթղթերը՝ ներառելով «լուծարվող ապահովագրական ընկերություն» բառերը:

4. Լուծարային հանձնաժողովը մինչև պարտատերերի պահանջների բավարարումը սկսելը՝

1) հաշվեգրում և գնահատում է լուծարվող Ընկերության ակտիվներն ու պասիվները.

2) ձեռնարկում է Ընկերության բոլոր պարտատերերին հայտնաբերելու և Ընկերության դեբիտորական պարտքերն ստանալու ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ.

3) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության ակտիվներն առավել շահավետ իրացնելու համար.

4) միջոցներ է ձեռնարկում լուծարվող Ընկերության նկատմամբ առկա պարտավորությունների կատարման ապահովման ուղղությամբ.

5) որոշում է Ընկերության պարտավորությունների կատարումից հետո մնացած միջոցները մասնակիցների միջև բաշխելու կարգը:

5. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում, կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը, որը պարունակում է տեղեկություններ՝

1) լուծարվող Ընկերության գույքի կազմի մասին.

2) պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի մասին, այդ թվում՝ Ընկերության հաշվեկշռում արտացոլված կամ Ընկերությանը ներկայացված պահանջների ընդհանուր գումարը, յուրաքանչյուր պարտատիրոջը հասանելիք գումարի չափը և սույն օրենքով սահմանված պահանջների բավարարման հերթականությունը, ինչպես նաև իր կողմից մերժված պահանջների առանձին ցանկը.

3) պարտատերերի ներկայացրած պահանջների քննարկման արդյունքների մասին.

4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

6. Լուծարային հանձնաժողովը պարտավոր է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակած թերթի մեկ օրինակը հրապարակման օրը ներկայացնել Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն իրավունք ունի պարտադրելու լուծարային հանձնաժողովին միջանկյալ լուծարային հաշվեկշիռը հրապարակել առնվազն 2000 տպաքանակ ունեցող այլ հանրապետական մամուլում:

7. Լուծարային հանձնաժողովը պարտատերերի պահանջները բավարարում է սույն օրենքի 138-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ, միջանկյալ լուծարային հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հրապարակման օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։