ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒՄԸԳլուխ 10 · ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
Հոդված 52. Գրանցումն անվավեր ճանաչելը
Հոդված 52. Գրանցումն անվավեր ճանաչելը
Կենտրոնական բանկում գրանցվող փաստերը հաստատող Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշումը Կենտրոնական բանկի խորհրդի կամ նախագահի որոշմամբ կարող է անվավեր ճանաչվել, եթե Ընկերությունը մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ սույն օրենքով սահմանված փոփոխությունները գրանցելու կամ Ընկերության ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության վկայական ստանալու նպատակով կամ սույն օրենքով սահմանված այլ դեպքերում Կենտրոնական բանկ է ներկայացրել կեղծ կամ անարժանահավատ փաստաթղթեր կամ տեղեկություններ: