ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸԳլուխ 21 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊՈՐՏՖԵԼԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 123. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները
Հոդված 123. Ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանները
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող Ընկերությունները (փոխանցող Ընկերություն) կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այլ Ընկերությանը (ստանձնող Ընկերություն) փոխանցել իրենց պատկանող ապահովագրական պորտֆելը:
2. Ապահովագրական պորտֆելի փոխանցումն իրականացվում է առանց ապահովադիրների համաձայնության:
3. Ապահովադիրները կարող են լուծել իրենց պայմանագրերը՝ օրենքով սահմանված կարգով ետ ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի ապահովագրավճարը, եթե չեն համաձայնվում փոխանցմանը:
4. Ապահովագրական պորտֆելը կարող է փոխանցվել բացառապես Կենտրոնական բանկի նախնական թույլտվությամբ, որը տրվում է սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: