Հոդված 108. Ապահովագրական գաղտնիքի հրապարակումը
Հոդված 108. Ապահովագրական գաղտնիքի հրապարակումը
1. Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին իրավաբանական, հաշվապահական, այլ խորհրդատվական կամ ներկայացուցչական ծառայություններ մատուցող կամ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի համար որոշակի աշխատանքներ կատարող անձանց և կազմակերպություններին տվյալ ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի կողմից ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկություններ հայտնելը կամ տրամադրելը, պայմանով, որ դա անհրաժեշտ է տվյալ ծառայությունները մատուցելու կամ աշխատանքները կատարելու համար, և որ այդ անձինք և կազմակերպությունները պարտավոր են ձեռնպահ մնալ սույն օրենքի 110-րդ հոդվածով սահմանված գործողություններից կամ անգործությունից՝ ապահովագրական գաղտնիքի հրապարակում չի համարվում:
2. Ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և (կամ) նրա ղեկավարի կողմից թույլ տրված օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների և դրանց համար Կենտրոնական բանկի կողմից ապահովագրողի, վերաապահովագրողի, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի և (կամ) նրա ղեկավարի նկատմամբ կիրառված պատժամիջոցների մասին որոշումների՝ Կենտրոնական բանկի կամ խախտում թույլ տված անձի կողմից հրապարակումն ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում: Պատժամիջոցների մասին որոշումները հրապարակելիս արգելվում է նշել խախտում թույլ տված անձի հաճախորդների անունները կամ անվանումները:
3. Սույն գլխի իմաստով երրորդ անձ են համարվում բոլոր այլ անձինք, բացի Կենտրոնական բանկից, տվյալ ապահովագրողից, վերաապահովագրողից, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձից և իր հաճախորդից: