Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին

1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:

2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը պարտավոր են դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռն ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և կնքված ծրարում: Այդ ընթացքում ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռն ստանալու և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:

Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրա մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանի կամ դատարանի լիազորած անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։