Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸԳլուխ 20 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

Հոդված 117. Ապահովագրական գաղտնիքի շրջանառությունը ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդների և Կենտրոնական բանկի միջև

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 117. Ապահովագրական գաղտնիքի շրջանառությունը ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդների և Կենտրոնական բանկի միջև

1. Ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք իրենց գործունեության անվտանգությունն ու խարդախությունների հավանականության նվազեցումն ապահովելու նպատակով կարող են միմյանց հետ փոխանակել կամ միմյանց տրամադրել իրենց հաճախորդների մասին տեղեկություններ, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն:

2. Կենտրոնական բանկն իրավունք ունի ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց վերահսկողության ընթացքում ստանալու և ծանոթանալու վերջիններիս հաճախորդների վերաբերյալ տեղեկություններին, թեկուզ դրանք ապահովագրական գաղտնիք կազմեն:

3. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և պայմաններով Կենտրոնական բանկում կարող է ստեղծվել ապահովագրողների, վերաապահովագրողների, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց հաճախորդների տեղեկատվական համակարգ, որին պարտադիր մասնակցում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ապահովագրողները, վերաապահովագրողները, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։