ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 14 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐ
Հոդված 71. Բոնուսների և զեղչերի պահուստը
Հոդված 71. Բոնուսների և զեղչերի պահուստը
Բոնուսների և զեղչերի պահուստը ձևավորվում է այն գումարի չափով, որն ապահովադիրն իրավասու է ստանալու ապահովագրության պայմանագրով նախատեսված դեպքում, և որը բխում է՝
1) ապահովադրի կողմից վճարված ապահովագրավճարներից ձևավորվող ակտիվների կառավարման արդյունքում ստացված շահույթից շահութաբաժիններ կամ այլ իրավունքներ բոնուս ձեռք բերելու իրավունքից.
2) ապահովագրավճարների մասնակի նվազեցման (զեղչման) իրավունքից: