ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸԳլուխ 15 · ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՄԱՏԵՂ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 75. Վերաապահովագրման պարտականությունը
Հոդված 75. Վերաապահովագրման պարտականությունը
1. Ընկերությունը պարտավոր է վերաապահովագրել ստանձնած ապահովագրական ռիսկի այն մասը, որը, համաձայն առավելագույն ծածկույթի աղյուսակի, գերազանցում է Ընկերության կողմից իր անունից կնքված ապահովագրության պայմանագրերի գծով ստանձնած պարտավորությունների գումարը:
2. Առավելագույն ծածկույթի աղյուսակով Ընկերությունը սահմանում է ապահովագրության յուրաքանչյուր դասի և ենթադասի մասով Ընկերության կողմից ստանձնվող ապահովագրական ռիսկի առավելագույն չափը:
3. Կենտրոնական բանկը կարող է սահմանել պահանջներ ապահովագրության առանձին դասերով Ընկերության կողմից ստանձնվող ապահովագրական ռիսկի առավելագույն ծածկույթի հաշվարկի, դրա սկզբունքների և մեթոդների նկատմամբ: