Անցնել բովանդակությանը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 17 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 89. Ապահովագրական միջնորդների ռեգիստրը

գործել է մինչև 2008-08-31Բացել ARLIS-ում

Հոդված 89. Ապահովագրական միջնորդների ռեգիստրը

1. Ընկերությունը կամ վերաապահովագրական ընկերությունը կարող է օգտվել միայն այն միջնորդների ծառայություններից, որոնք հաշվառված են Կենտրոնական բանկի կողմից վարվող ռեգիստրում կամ հանդիսանում են սույն օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գործունեություն իրականացնող անձինք:

2. Ապահովագրական բրոքերին և ապահովագրական գործակալին միջնորդների ռեգիստրում հաշվառում և հաշվառումից հանում է Կենտրոնական բանկը:

3. Կենտրոնական բանկը, առանց Ընկերության միջնորդության, ապահովագրական գործակալին հաշվառումից կարող է հանել միայն ապահովագրական գործակալի կողմից սույն օրենքի և ապահովագրական գործունեությունը կարգավորող այլ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում: Գրանցումից հանելու դեպքում Կենտրոնական բանկը պետք է 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցի այն Ընկերություններին, որոնց գործակալն է հանդիսանում տվյալ անձը:

4. Գրանցված ապահովագրական միջնորդների ցանկը, նրանց վերաբերյալ տվյալները պետք է հրապարակվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։