Հոդված 132. Բանվորի կամ ծառայողի կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը
Հոդված 132. Բանվորի կամ ծառայողի կողմից ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը պատճառված վնասի փոխհատուցման կարգը
Մեկ ամսվա միջին վաստակը չգերազանցող չափով վնասի հատուցումը` բանվորների և ծառայողների կողմից կատարվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ադմինիստրացիայի կարգադրությամբ, իսկ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության ղեկավարների և նրանց տեղակալների կողմից` ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությամբ, աշխատողի աշխատավարձից պահումներ կատարելու միջոցով: Ադմինիստրացիայի կամ ենթակայության կարգով վերադաս մարմնի կարգադրությունը պետք է արվի աշխատողի կողմից պատճառված վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան երկու շաբաթում և կատարվի յոթ օրվանից ոչ շուտ` աշխատողին այդ մասին հայտնելու օրվանից հաշված: Եթե աշխատողը համաձայն չէ կատարված պահումի կամ դրա չափի հետ, նրա դիմումով աշխատանքային վեճը քննարկվում է օրենսդրությամբ նախատեսված կարգով:
Մնացած դեպքերում վնասի փոխհատուցումը կատարվում է ադմինիստրացիայի կողմից շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանին հայց ներկայացնելու միջոցով:
Եթե ադմինիստրացիան, ի խախտումն սահմանված կարգի, աշխատավարձից պահում է կատարել, ապա աշխատանքային վեճերը քննող մարմինը աշխատողի գանգատի հիման վրա որոշում է ընդունում ապօրինի պահված գումարը վերադարձնելու մասին:
Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներից և նրանց տեղակալներից նյութական վնասի գանձումը դատական կարգով կատարվում է ենթակայության կարգով վերադաս մարմնի հայցով կամ դատախազի դիմումով:
Վնասի հատուցումը կատարվում է անկախ աշխատողի կարգապահական, վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելուց այն գործողության (անգործության) համար, որով ձեռնարկությանը, հիմնարկին, կազմակերպությանը վնաս է պատճառվել: