Հոդված 10
Հոդված 10
Շահաբաժիններ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված շահաբաժինները կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. Սակայն այդպիսի շահաբաժինները կարող են հարկվել նաև այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը՝ այդ Պետության օրենսդրության համաձայն, բայց եթե ստացողը շահաբաժինների փաստացի սեփականատերն է, ապա այդ ձևով գանձված հարկը չպետք է գերազանցի.
ա) շահաբաժինների համախառն գումարի 5 տոկոսը, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը հանդիսանում է այն ընկերությունը, որը ուղղակիորեն տնօրինում է շահաբաժիններ վճարող ընկերության կապիտալի առնվազն 10 տոկոսը (այդ մասը պետք է լինի 100,000 ԱՄՆ դոլար կամ այլ տարադրամով այդ գումարին համարժեք գումար) շահաբաժինների հայտարարման ժամկետից առաջ առնվազն 12 ամսվա ժամանակաշրջանում,
բ) շահաբաժինների համախառն գումարի 10 տոկոսը՝ մնացած բոլոր դեպքերում:
Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կորոշեն տվյալ սահմանափակման կիրառման եղանակը:
Սույն կետը չի ազդի ընկերության այն շահույթի հարկման վրա, որից վճարվում են շահաբաժինները:
3. «Շահաբաժիններ» տերմինը սույն հոդվածում օգտագործվելիս նշանակում է՝ եկամուտ բաժնետոմսերից, «օգտագործման» բաժնետոմսերից կամ «օգտագործման» իրավունքներից, հանքարդյունաբերության բաժնետոմսերից, հիմնադիրների բաժնետոմսերից կամ այլ՝ պարտապահանջ չհանդիսացող՝ շահույթին մասնակցելու իրավունք տվող այլ իրավունքներից, ինչպես նաև այլ բաժնետիրական իրավունքներից եկամուտ, որը ենթակա է նույնպիսի հարկային կարգավորման, ինչպիսին բաժնետոմսերից ստացված եկամուտը՝ համաձայն այն Պետության հարկային օրենսդրության, որի ռեզիդենտն է հանդիսանում բաշխումն իրականացնող ընկերությունը:
4. 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե շահաբաժինների փաստացի սեփականատերը, հանդիսանալով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում շահաբաժիններ վճարող ընկերությունը, այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և մասնակցությունը, որի առնչությամբ վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում շահաբաժինները ենթակա են հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ նրա օրենսդրությանը համապատասխան:
5. Երբ Պայմանավորվող պետության ռեզիդենտ հանդիսացող ընկերությունը շահույթ կամ եկամուտ է ստանում մյուս Պայմանավորվող պետությունից, այդ մյուս Պետությունը չի կարող գանձել որևէ հարկ ընկերության կողմից վճարված շահաբաժինների նկատմամբ, բացառությամբ, երբ այդպիսի շահաբաժինները վճարվում են այդ մյուս Պետության ռեզիդենտին, կամ երբ մասնակցությունը, որի հետ կապված վճարվում են շահաբաժինները, իրականում կապված է այդ մյուս Պետությունում գտնվող մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ և չի կարող հարկման ենթարկել ընկերության չբաշխված շահույթը համապատասխան հարկատեսակով, եթե անգամ վճարված շահաբաժինները կամ չբաշխված շահույթը ամբողջությամբ կամ մասամբ կազմված են այդ մյուս Պետությունում առաջացող շահույթից կամ եկամտից: