Հոդված 22
Հոդված 22
Այլ եկամուտ
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ սույն Կոնվենցիայի նախորդ հոդվածներում չհիշատակված եկամտի տարրերը, անկախ առաջացման վայրից, ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:
2. 1-ին կետի դրույթները չեն կիրառվում 6-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված անշարժ գույքի եկամտից տարբերվող եկամտի նկատմամբ, եթե այդպիսի եկամուտ ստացողը, լինելով Պայմանավորվող պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում մյուս Պայմանավորվող պետությունում այնտեղ գտնվող մշտական հաստատության միջոցով կամ այդ մյուս Պետությունում անկախ անհատական ծառայություններ է մատուցում այնտեղ գտնվող կայուն բազայի միջոցով, և գույքը կամ իրավունքը, որի առնչությամբ վճարվել է եկամուտը, գործնականորեն կապված է այդպիսի մշտական հաստատության կամ կայուն բազայի հետ: Այդ դեպքում եկամտի տարրերը ենթակա են հարկման այդ մյուս Պայմանավորվող պետությունում՝ վերջինիս օրենսդրության համաձայն:
3. Երբ 1-ին կետում նշված եկամուտը ստացվում է հատուկ հարաբերությունների մեջ գտնվող անձանց կողմից իրականացված գործունեության հետևանքով, և այդ գործունեության համար կատարվող վճարումը գերազանցում է այն գումարը, որը կհամաձայնեցվեր անկախ անձանց միջև, ապա 1-ին կետի դրույթները կկիրառվեն միայն վերջինը հիշատակված գումարի նկատմամբ: Այդ դեպքում վճարի գերազանցող մասը ենթակա է հարկման յուրաքանչյուր Պայմանավորվող պետության օրենսդրության համաձայն՝ նկատի ունենալով սույն Կոնվենցիայի մյուս դրույթները: