Հոդված 30
Հոդված 30
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան պետք է վավերացվի, և վավերագրերը պետք է փոխանակվեն հնարավորին չափ շուտ:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերագրերի փոխանակման օրվանից, և դրա դրույթները կգործեն՝
ա) աղբյուրի մոտ գանձվող հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացված գումարների նկատմամբ,
բ) եկամտի և գույքի այլ հարկերի առնչությամբ՝ սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու տարվան հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո սկսվող ցանկացած հարկային ժամանակահատվածի համար վճարման ենթակա հարկերի նկատմամբ: