Հոդված 4
Հոդված 4
Ռեզիդենտ
1. Սույն Կոնվենցիայի նպատակներով «Պայմանավորվող պետության ռեզիդենտ» տերմինը նշանակում է՝ ցանկացած անձ, որը, այդ Պետության օրենսդրության համաձայն, այնտեղ ենթակա է հարկման իր մշտական բնակության վայրի, հիմնադրման վայրի, ղեկավարման վայրի կամ նման բնույթի որևէ այլ չափանիշի հիման վրա: Սակայն այդ տերմինը չի ներառում որևէ անձի, որը ենթակա է հարկման այդ Պետությունում՝ միայն այդ Պետության աղբյուրներից ստացված եկամտի կամ այնտեղ գտնվող գույքի նկատմամբ:
2. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, նրա կարգավիճակը որոշվում է հետևյալ կերպ.
ա) նա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ նա ունի իր մշտական կացարանը: Եթե նա ունի իր մշտական կացարանը երկու Պայմանավորվող պետություններում, ապա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի հետ նրա անձնական և տնտեսական կապերն առավել սերտ են (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չէ որոշել այն Պայմանավորվող պետությունը, որտեղ նա ունի իր կենսական շահերի կենտրոնը, կամ եթե նա Պայմանավորվող պետություններից և ոչ մեկում չունի իր մշտական կացարանը, ապա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որտեղ սովորաբար բնակվում է,
գ) եթե նա սովորաբար բնակվում է երկու Պայմանավորվող պետություններում կամ նրանցից և ոչ մեկում չի բնակվում, ապա կհամարվի այն Պայմանավորվող պետության ռեզիդենտը, որի ազգային անձն է հանդիսանում,
դ) եթե նա երկու Պայմանավորվող պետությունների ազգային անձն է կամ և ոչ մեկինը չէ, ապա Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները վերոհիշյալ անձի կարգավիճակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:
3. Երբ 1-ին կետի դրույթներին համապատասխան ֆիզիկական անձից տարբերվող անձը հանդիսանում է երկու Պայմանավորվող պետությունների ռեզիդենտ, ապա նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ գտնվում է նրա՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը: