Հոդված 6
Հոդված 6
Եկամուտ անշարժ գույքից
1. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից ստացված եկամուտը (ներառյալ գյուղատնտեսությունից կամ անտառային տնտեսությունից ստացված եկամուտը) կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» տերմինի նշանակությունը սահմանվում է այն Պայմանավորվող պետության օրենսդրությանը համապատասխան, որտեղ գտնվում է դիտարկվող գույքը: Այդ տերմինը, ամեն դեպքում, ներառում է անշարժ գույքին օժանդակ գույքը, գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում օգտագործվող անասունն ու սարքավորումները, այն իրավունքները, որոնց նկատմամբ կիրառվում են հողային սեփականությանը վերաբերող ընդհանուր օրենսդրության դրույթները: Անշարժ գույքի ուզուֆրուկտը և օգտակար հանածոների հանքատեղերի, հանքավայրերի ու այլ բնական պաշարների շահագործման կամ շահագործման իրավունքի դիմաց փոխհատուցման համար փոփոխական կամ հաստատուն վճարումների իրավունքները նույնպես կդիտվեն որպես անշարժ գույք: Ծովային նավերը, նավակները և օդանավը անշարժ գույք չեն համարվի:
3. 1-ին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալության տրամադրելուց կամ ցանկացած այլ ձևով օգտագործելուց ստացված եկամուտների նկատմամբ:
4. 1-ին և 3-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ և անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործված անշարժ գույքից ստացված եկամուտների նկատմամբ: