Հոդված 8
Հոդված 8
Նավագնացություն և օդային տրանսպորտ
1. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի կամ օդանավի շահագործումից ստացված եկամուտը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը:
2. Եթե նավարկություն իրականացնող ձեռնարկության՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը գտնվում է նավի վրա, ապա այն կհամարվի գտնվող այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է նավի գրանցման նավահանգիստը կամ, եթե չկա այդպիսի նավահանգիստ, այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է նավի կառավարիչը:
3. 1-ին կետի դրույթները կկիրառվեն նաև միավորումում, համատեղ ձեռնարկությունում կամ միջազգային շահագործման գործակալությունում մասնակցությունից առաջացած շահույթի նկատմամբ: