Անցնել բովանդակությանը

Հոդված 29

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29

Փոխհատուցում

1. Պայմանավորվող պետությունում աղբյուրի մոտ գանձված հարկերը կփոխհատուցվեն հարկատուի կամ այն Պետության պահանջով, որի ռեզիդենտն է այդ հարկատուն, եթե նշված հարկերը հավաքելու իրավունքի վրա ազդում են սույն Կոնվենցիայի դրույթները:

2. Փոխհատուցման պահանջները պետք է ներկայացվեն այն Պայմանավորվող պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում, որը պարտավորվել է կատարել փոխհատուցում: Փոխհատուցման պահանջները պետք է ուղեկցվեն այն Պայմանավորվող պետության, որի ռեզիդենտն է հանդիսանում հարկատուն, պաշտոնական վկայականով, որը կհավաստիացնի այն պայմանների առկայության մասին, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայով նախատեսված թույլտվություններից օգտվելու իրավունքի համար:

3. Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները փոխհամաձայնությամբ պետք է որոշեն սույն հոդվածի կիրառման եղանակը՝ սույն Կոնվենցիայի 26-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

Գլուխ VI

Եզրափակիչ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։