Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Պետական ծառայություն

1. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային կամ վարչական միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից ֆիզիկական անձին այդ Պետությանը կամ վարչատարածքային կամ վարչական միավորմանը կամ տեղական իշխանության մարմնին մատուցված ծառայությունների դիմաց վճարված՝ կենսաթոշակից տարբերվող վարձատրությունները ենթակա են հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի վարձատրությունները ենթակա են հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ծառայությունները մատուցվում են այդ մյուս Պետությունում, և այդ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը՝

i) հանդիսանում է այդ Պետության ազգային անձը, կամ

ii) չի դարձել այդ Պետության ռեզիդենտ՝ բացառապես ծառայություններ մատուցելու նպատակով:

2. ա) Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային կամ վարչական միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից կամ նրանց կողմից ստեղծված հիմնադրամներից որևէ ֆիզիկական անձին՝ այդ Պետությանը կամ նրա վարչատարածքային կամ վարչական միավորմանը կամ տեղական իշխանությանը մատուցված ծառայությունների համար վճարված որևէ կենսաթոշակ ենթակա է հարկման միայն այդ Պետությունում:

բ) Սակայն այդպիսի կենսաթոշակը ենթակա է հարկման միայն մյուս Պայմանավորվող պետությունում, եթե ֆիզիկական անձը հանդիսանում է այդ Պետության ազգային անձը ու ռեզիդենտը:

3. 15-րդ, 16-րդ և 18-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն մի Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային կամ վարչական միավորման կամ տեղական իշխանության մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ կապված ծառայությունների դիմաց ստացված վարձատրությունների կամ կենսաթոշակների նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։