Հոդված 21
Հոդված 21
Ուսանողներ
Ուսանողը կամ փորձնակը, որը հանդիսանում է կամ անմիջապես մինչև Պայմանավորվող պետություն ժամանելը հանդիսացել է մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտ, և որը գտնվում է առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում բացառապես իր ուսման կամ մասնագիտացման նպատակով, այդ Պետությունում չի հարկվում իր ապրելու, ուսանելու կամ մասնագիտանալու համար ստացած վճարումների համար, եթե այդպիսի վճարումները առաջանում են այդ Պետությունից դուրս գտնվող աղբյուրներից: