Անցնել բովանդակությանը

Հոդված 25

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 25

Անխտրականություն

1. Պայմանավորվող պետության ազգային անձինք չեն ենթարկվի մյուս Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումն ու դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում կամ կարող են ենթարկվել այդ մյուս Պետության ազգային անձինք նույն հանգամանքների դեպքում: Այս դրույթը, չնայած 1-ին հոդվածի դրույթներին, կկիրառվի նաև Պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ չհանդիսացող անձանց նկատմամբ:

2. Մյուս Պայմանավորվող պետությունում Պայմանավորվող պետության ձեռնարկության ունեցած մշտական հաստատության հարկումը այդ մյուս Պետությունում չպետք է նվազ բարենպաստ լինի, քան այդ մյուս Պետության համանման գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումն է: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի որպես Պայմանավորվող պետությանը պարտավորեցնող՝ մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտներին հարկման նպատակներով այնպիսի անհատական զեղչեր, նվազեցումներ և պակասեցումներ տրամադրելու, որոնք Պայմանավորվող պետությունը տրամադրում է իր ռեզիդենտներին՝ նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:

3. Բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ հոդվածի 1-ին կետի, 11-րդ հոդվածի 7-րդ կետի կամ 12-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության կողմից մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին վճարված տոկոսները, ռոյալթին և այլ վարձատրությունները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, ենթակա են նվազեցման նույն պայմաններով, ինչ որ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին վճարելիս: Նմանապես, մի Պայմանավորվող պետության ձեռնարկության ցանկացած պարտք մյուս Պայմանավորվող պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող կապիտալի որոշման նպատակով, ենթակա կլինի նվազեցման նույն պայմաններով, ինչ որ առաջինը հիշատակված Պետության ռեզիդենտին պարտք լինելիս:

4. Պայմանավորվող պետության ձեռնարկությունները, որոնց կապիտալն ամբողջությամբ կամ մասամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում կամ կառավարվում է մյուս Պայմանավորվող պետության մեկ կամ քանի ռեզիդենտների կողմից, չեն ենթարկվի առաջինը հիշատակված Պայմանավորվող պետությունում այլ կամ ավելի ծանր որևէ հարկման կամ դրա հետ կապված որևէ պարտավորության, քան այն հարկումը կամ դրա հետ կապված պարտավորություններն են, որոնց ենթարկվում են կամ կարող են ենթարկվել առաջինը հիշատակված Պետության այլ համանման ձեռնարկությունները:

5. Չնայած 2-րդ հոդվածի դրույթներին՝ սույն հոդվածի դրույթները կկիրառվեն բոլոր տեսակի և բնույթի հարկերի նկատմամբ:

6. Սակայն սույն հոդվածի նախորդ կետում նշված դրույթները չեն սահմանափակում հարկումից խուսափելու և հարկման բացառման վերաբերյալ ներքին օրենսդրության դրույթների կիրառումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։