Անցնել բովանդակությանը

Հոդված 24

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 24

Կրկնակի հարկման բացառումը

1. Համաձայնեցված է, որ կրկնակի հարկումը կբացառվի սույն հոդվածի հետևյալ կետերի համաձայն:

2. Հայաստանի դեպքում.

երբ Հայաստանի ռեզիդենտը եկամուտ է ստանում կամ տնօրինում է գույք, որոնք, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, կարող են հարկվել Իտալիայում, ապա Հայաստանը թույլատրում է այդ ռեզիդենտի եկամտի հարկի նվազեցում Իտալիայում վճարված եկամտի հարկին հավասար գումարի չափով, և այդ ռեզիդենտի գույքի հարկի նվազեցում Իտալիայում վճարված գույքի հարկին հավասար գումարի չափով: Սակայն երկու դեպքում էլ այդպիսի նվազեցումը չպետք է գերազանցի մինչև նվազեցման իրականացումը հաշվարկված եկամտի հարկի կամ գույքի հարկի այն մասը, որը, հանգամանքներից կախված, վերագրվում է եկամտին կամ գույքին, որը կարող է հարկվել Իտալիայում:

3. Իտալիայի դեպքում.

երբ Իտալիայի ռեզիդենտը տնօրինում է եկամտի տարրերը, որոնք ենթակա են հարկման Հայաստանում, ապա Իտալիան սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում նշված իր եկամուտների հարկերը հաշվարկելիս կարող է հաշվի առնել վերը հիշատակված եկամտի տարրերը, եթե սույն Կոնվենցիայի առանձին դրույթներն այլ բան չեն պահանջում:

Այդ դեպքում Իտալիան այդպիսով հաշվարկված հարկերը կնվազեցնի Հայաստանում վճարված եկամտի հարկի գումարի չափով, սակայն այդ գումարը չպետք է գերազանցի վերը նշված իտալական հարկի համամասնությունը, որը եկամտի այդպիսի տարրերն ընդգրկում է ամբողջ եկամտի մեջ:

Սակայն ոչ մի նվազեցում չի թույլատրվի, եթե եկամտի տարրը Իտալիայում հանդիսանա աղբյուրի մոտ վերջնական հարկման առարկա՝ վերը նշված եկամուտը ստացողի պահանջով, Իտալիայի օրենսդրության համաձայն:

4. Երբ սույն Կոնվենցիայի որևէ դրույթին համապատասխան՝ Պայմանավորվող պետության ռեզիդենտի ստացած եկամուտը կամ տնօրինած գույքը այդ Պետությունում ազատվում է հարկից, ապա այդ Պետությունը, այնուամենայնիվ, կարող է այդ ռեզիդենտի եկամտի կամ գույքի մնացած մասի համար հարկի գումարը հաշվարկելիս հաշվի առնել հարկից ազատված եկամուտը կամ գույքը:

Գլուխ V

Հատուկ դրույթներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։