Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Գույքի արժեքի հավելաճ

1. 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված անշարժ գույքի օտարումից ստացած արժեքի հավելաճը կարող է հարկվել այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է այդ գույքը:

2. Պայմանավորվող պետության ձեռնարկության՝ մյուս Պայմանավորվող պետությունում ունեցած մշտական հաստատության ձեռնարկատիրական գույքի մաս կազմող շարժական գույքի կամ Պայմանավորվող պետության ռեզիդենտի՝ մյուս Պայմանավորվող պետությունում անկախ անհատական ծառայությունների մատուցման նպատակով ունեցած կայուն բազային վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, ներառյալ այդպիսի մշտական հաստատության (առանձին կամ ամբողջ ձեռնարկության հետ մեկտեղ) կամ այդպիսի կայուն բազայի օտարումից առաջացած արժեքի հավելաճը, կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

3. Միջազգային փոխադրումներում ծովային նավերի կամ օդանավի շահագործումից կամ այդպիսի ծովային նավերին կամ օդանավին վերաբերող շարժական գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որտեղ գտնվում է ձեռնարկության՝ որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված ղեկավարությունը:

4. Պայմանավորվող պետության ռեզիդենտի կողմից այն ընկերությունում բաժնետոմսերի կամ այլ կորպորատիվ իրավունքների օտարումից ստացվող արժեքի հավելաճը, որի ակտիվները հիմնականում բաղկացած են մյուս Պայմանավորվող պետությունում գտնվող անշարժ գույքից, կարող է հարկվել այդ Պետությունում:

5. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գույքից տարբերվող ցանկացած այլ գույքի օտարումից առաջացած արժեքի հավելաճը ենթակա է հարկման միայն այն Պայմանավորվող պետությունում, որի ռեզիդենտն է հանդիսանում օտարողը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։