Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

Հարկեր, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Կոնվենցիան

1. Սույն Կոնվենցիան կկիրառվի յուրաքանչյուր Պայմանավորվող պետության կամ նրա վարչատարածքային կամ վարչական միավորների կամ տեղական իշխանության մարմինների կողմից սահմանված եկամուտների և գույքի հարկերի նկատմամբ՝ անկախ դրանց գանձման եղանակից:

2. Եկամուտների և գույքի հարկեր են համարվում ամբողջ եկամտի, ամբողջ գույքի կամ եկամտի կամ գույքի առանձին տարրերի նկատմամբ սահմանված բոլոր հարկերը՝ ներառյալ շարժական կամ անշարժ գույքի օտարումից առաջացած եկամուտների, ձեռնարկությունների կողմից վճարված աշխատավարձի կամ ռոճիկի ընդհանուր գումարի, ինչպես նաև գույքի արժեքի հավելաճի նկատմամբ հարկերը:

3. Կոնվենցիան կկիրառվի, մասնավորապես, գոյություն ունեցող հետևյալ հարկերի նկատմամբ.

ա) Հայաստանի դեպքում՝

1. շահութահարկ,

2. եկամտահարկ,

3. գույքահարկ,

4. հողի հարկ,

անկախ նրանից՝ դրանք հավաքվել են աղբյուրի մոտ գանձելու միջոցով, թե այլ կերպ,

(այսուհետ՝ հայկական հարկ):

բ) Իտալիայի դեպքում՝

1. անհատական եկամտահարկ (l'imposta sul reddito delle persone fisiche),

2. ձեռնարկություններից գանձվող եկամտահարկ (l'imposta sսl reddito delle persone giuridiche),

3. արտադրական գործունեությունից գանձվող տարածաշրջանային (ռեգիոնալ) հարկ (l'imposta regionale sulle attivita produttive),

անկախ նրանից՝ դրանք հավաքվել են աղբյուրի մոտ գանձելու միջոցով, թե այլ կերպ,

(այսուհետ՝ իտալական հարկ):

4. Սույն Կոնվենցիան կկիրառվի նաև նույնական կամ ըստ էության համանման ցանկացած հարկերի նկատմամբ, որոնք կսահմանվեն սույն Կոնվենցիայի ստորագրումից հետո՝ ի լրումն գոյություն ունեցող հարկերի կամ դրանց փոխարեն: Պայմանավորվող պետությունների իրավասու մարմինները հարմար ժամկետներում կծանուցեն միմյանց իրենց համապատասխան հարկային օրենսդրության մեջ կատարված էական փոփոխությունների մասին:

Գլուխ II

Սահմանումներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։